Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է 🐝
🐶շունը ու կատուն😺
Մի շուն կար այդ շունը անտառում քայլում էր և հանկարծ նկատեց, որ իր դիմացով մի բան անցավ։ Նա գնաց նրա հետքերով և տեսավ, որ կատու էր այնտեղ։ Շունն ու կատուն ընկերացան և ամեն օր միասին անտառում պահմտոցի էին խաղում։ Այդ տեսնելով նրանց են միանում մնացած բոլոր կենդանիները։ Դրանից հետո բոլոր կենդաներով պահմտոցի էին խաղում, և դա շատ հավես էր․․․
Սուկուլենտ, Տրադեսկանցիան
Սուկուլենտ
Սուկուլենտները բույսերի խումբ են, որոնք ունեն հաստ, մսոտ տերևներ կամ ցողուններ՝ ջուրը պահելու համար։ Դրանք հիմնականում աճում են չոր կլիմայական գոտիներում և ունեն դիմացկունություն երաշտի նկատմամբ։
✅ Խնամքի առանձնահատկություններըԼույս․ պահանջում է առատ արևի լույս։Ջուր․ հազվադեպ ջրել, թույլ տալ հողը ամբողջությամբ չորանա։Հող․ անհրաժեշտ է լավ ջրահեռացումով հողախառնուրդ։
Ջերմաստիճան․ գերադասում է +18…+25°C, ցրտին դիմացկուն չեն։
Տրադեսկանցիա (Tradescantia)Տրադեսկանցիան դեկորատիվ սենյակային և պարտեզային բույս է, որը հայտնի է իր վառ գունային տերևներով և հեշտ խնամքով։
✅ Խնամքի առանձնահատկություններըԼույս․ նախընտրում է պայծառ, բայց չուղղակի արևի լույս։Ջուր․ հաճախակի ջրել, հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց ոչ թաց։Հող․ թեթև, սննդարար հող է անհրաժեշտ։Ջերմաստիճան․ նախընտրում է +15…+25°C։
<Հակոբ Հակոբյան>> մրցանակ
Ճամփորդապատում
Իմ օգնական գործիքը…
նամակ ձմեռ պապիկից
Ես սեբաստացի Գրիգոր եմ…

Ողջու՜յն, ես սեբաստացի Գրիգորն եմ։ Սովորում եմ 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3֊րդ դասարանում։ Իսկ դուք գիտե՞ք, թե երբ է հիմնվել մեր դպրոցը։
Դպրոցը հիմնվել է 1989 թվականին և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։
Իսկ Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրն է։
